Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբ բանավիճում են պատմության հետ կապ չունեցողները

Երբ բանավիճում են պատմության հետ կապ չունեցողները
19.11.2023 | 12:33

Երեկ Հ1-ի եթերում այս երեքով նստած ծաղրում ու ծիծաղում էին Մեծ Հայքի թագավորության ու Տիգրան Մեծի տերության տարածքի ու սահմանների վրա;

Նորմալ է, քանի որ կեղծիքներով և մանիպուլյացիաներով լի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատը տղամարդլամիշ էր լինում պատմությունից շատ հեռու գտնվող երկուսի հետ՝ Տիգրանի, ով ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժինը և Պետրոսի, ով ավարտել է ԵՊՀ թուրքագիտության բաժինը;

Սմբատի համար շատ հեշտ է «բանավիճել» պատմության հետ կապ չունեցողների հետ, որը շատ զզվելի ու զավեշտալի էր դիտվում:

Լավ կլիներ հաղորդավար Պետրոսը որպես բանավիճող հրավիրեր Սմբատի դասագիրքը քննադատողներից մեկ-երկու պատմաբանների ու մենք, իրոք, տեսնեինք իրական բանավեճ, այլ ոչ թե «Կոկա-Կոլան Ադրբեջանից հին է» Տիգրանի հրապարակ նետված ու ցածրակարգ մակարդակի ինչ-որ խոսակցություններ:

Ի դեպ, ռուսաց լեզվի մասնագետ Տիգրանին խորհուրդ կտամ թուրքերեն լեզի մասնագետ Պետրոսի հետ միասին ատոմային ֆիզիկային կամ էլ գինեկոլոգիային նվիրված բանավեճեր և քննարկումներ կազմակերպել ու դարակազմիկ մտքեր արտահայտել:

Ի դեպ, այս երեքին կառաջարկեմ լավ ուսումնասիրել Ադրբեջանի պատմագիտական դպրոցի հեղինակների մտքերը ու նոր ծիծաղել և ծաղրել մեր քարտեզները:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3381

Մեկնաբանություններ